ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Ախտորոշումը՝ թոքաբորբ

Ախտորոշումը՝ թոքաբորբ
14.12.2018 | 02:21

Ռուս գեղասահորդ Ելիզավետա Տուկտամիշևան թոքաբորբ ախտորոշմամբ հոսպիտալացավել է, ինչը նշանակում է, որ մարզուհին հարկադրված կլինի բաց թողնել երկրի առաջնությունը, որի արդյունքների հիման վրա ավանդաբար կազմվում է Ռուսաստանի ընտրանին: Հիվանդանոցում մարզուհին հարկադրված կլինի անցկացնել երկու շաբաթ:
Հիշեցնենք, որ երկրի առաջնությունը մեկնարկելու է դեկտեմբերի 19-ից: Սպասվում է, որ առաջնությանը կմասնակցի Եվգենյա Մեդվեդևան, որն այս մրցաշրջանի սկզբից տեղափոխվել է Կանադա, մարզվում է հանրահայտ Բրայան Օրսերի գլխավորությամբ, սակայն դեռևս ցանկալի մարզավիճակի չի հասել, ինչի պատճառով ընթացիկ մրցաշրջանի երկու մրցելույթ չասենք ձախողել է, քանզի երկրորդ տեղում հայտնվելը նման բնութագրման արժանի չէ: Պարզապես նրա պարագայում առաջինից զատ ցանկացած տեղ մինչև այժմ որակվել է որպես ձախողում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3505

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ